Հայ պատանինեը Կորեայում կմասնակցեն աստղագիտության միջազգային օլիմպիադային
Հոկտեմբերի 16-24-ին Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում տեղի կունենա աստղագիտության միջազգային օլիմպիադա, որին կմասնակցեն Երևանում անցկացված ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադայում հաղթած հայ պատանիները: Այդ մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
Նշենք, որ մինչ այդ, սեպտեմբերի 17-24-ին Երևանի Պետական համալսարանին կից Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվել է ԱՊՀ երկրների XV աստղագիտական օլիմպիադան և XX աշնանային դպրոցը։ Օլիմպիադային մասնակցելու համար ժամանել են Մոսկվայի, Բելգորոդի, Դոնի Ռոստովի, Նովգորոդի, Սիմֆերոպոլի, Ալմա–Աթայի պատվիրակներ: Ընդհանուր առմամբ, օլիմպիադային մասնակցել է 28 դպրոցական: Օլիմպիադայում գերազանց հանդես են եկել Հայաստանի և հատկապես՝ ֆիզմաթ դպրոցի աշակերտները։ Նրանք արժանացել են առաջին կարգի չորս դիպլոմներից երեքին:
Օլիմպիադայի արդյունքները հետևյալն են. առաջին կարգի դիպլոմ՝ Ասլանյան Վահան, Բաբախանովա Սիրանուշ, Մամբրեյան Վարդգես (երեքն էլ՝ Երևանի ֆիզմաթ դպրոց) և Մելնիկով Անտոն (Մոսկվայի ֆիզմաթ դպրոց), երկրորդ կարգ` Բարինով Վլադիսլավ (Նովգորոդի ֆիզմաթ դպրոց), Համբարձումյան Կարեն և Մարտիրոսյան Գևորգ (երկուսն էլ`Երևանի ֆիզմաթ դպրոց), Սենդյուկ Մակսիմ (Դոնի Ռոստովի ֆիզմաթ դպրոց) և Վասիլյան Արսեն (ՀՊՃՀ), երրորդ կարգ` Զվագելսկի Ռոման (Սիմֆերոպոլի ֆիզմաթ դպրոց), Իգնատեվ Յակով, Կռիսովա Եկատերինա և Մատյունինա Վիկտորիա (Մոսկվայի ֆիզմաթ դպրոց), Նուռտեևա Կիմբատ (Ալմա-Աթայի ֆիզմաթ դպրոց) և Սարդարյան Արթուր (Բելգորոդի ֆիզմաթ դպրոց):
Հայկական աստղագիտական ընկերությունը տեղեկացնում է, որ մեր օլիմպիականները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 7 ոսկե, 4 արծաթե և 13 բրոնզե մեդալ և դարձել թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 16-ամյա պատմության ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են