Արարատբանկ-ը թողարկել է արտարժույթով արտահայտված առաջին պարտատոմսերը
Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի ունեցած ասուլիսում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն ներկայացրել է իր արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ թողարկումը, որը՝ ի տարբերություն նախորդ թողարկումների, արտահայտված է ԱՄՆ դոլարով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով արտարժութային գործիքների նկատմամբ շուկայում առկա պահանջարկը ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ այս անգամ առաջարկում է դոլարային պարտատոմսեր: Թողարկվել է 40.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9% տարեկան տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Տեղաբաշխումն իրականացվելու է այս տարվա հոկտեմբերի 5-ից` 10 աշխատանքային օրերի ընթացքում:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի խոսքերով՝ պարտատոմսերի այս թողարկումը հատկապես ուշագրավ է նրանով, որ այն առաջինն է ՀՀ արժեթղթերի շուկայում արտարժույթով արտահայտված արժեթղթերի շարքում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի առավել ակտիվ թողարկողներից մեկը: Ընկերության պարտատոմսերի նախորդ 4 թողարկումները հաջողությամբ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում 2007, 2008, 2009 և 2011 թվականներին, այնուհետև մարվել և դուրս եկել շրջանառությունից: Ներկայումս Բորսայում շրջանառվում են ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿ-ի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները