Էրդողան. Ղարաբաղի հարցում կշարունակենք պնդել նույն դիրքորշումը
Ըստ թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika)լրատվական կայքի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP) հերթական նիստի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին նշել է, որ Թուրքիան կշարունակի պնդել իր նույն դիրքորոշումը:
«Թե Ղարաբաղի, և թե Կիպրոսի հիմնախնդիրների հարցում կշարունակենք պնդել մեր ակտիվ, խնդրի լուծմանը միտված և խաղաղությունը խրախուսող սկզբունքային դիրքորոշումը: Թող Հայաստանը իմանա` մինչև մեր ադրբեջանցի եղբայրների իրավունքները չվերականգնվեն, մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի լինի»,-ասել է Էրդողանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում