Իրանի գլխավոր դատախազն անդրադարձել է ներկա և նախկին նախագահների մերձավորների ձերբակալություններին
Բոլոր մեղադրյալների նկատմամբ օրենքը պետք է կիրառվի առանց խտրականության:
Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհսենի Էժեյին:
Իրանի գլխավոր դատախազը, անդրադառնալով օրերս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խորհրդականի և նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի զավակների ձերբակալման փաստին, նշել է. «Եթե մի օրը օրենքը սկսվի կիրառվել միայն թույլերի նկատմամբ, ապա երկրում կտիրի կատարյալ անարդարություն»:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ նախագահի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական, «ԻՌՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն՝ Ալի Աքբար Ջավանֆեքրը, ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին վիրավորելու, իսլամական սկզբունքների դեմ նյութեր հրապարակելու մեղադրանքով Իրանի հեղափոխական դատարանի կայացրած վճռի համաձայն ձերբակալվել է:
Իսկ մինչ այդ՝ ԻԻՀ նախկին նախագահի որդին՝ Մեհդի Ռաֆսանջանին, և դուստրը՝ Ֆայեզե Ռաֆսանջանին, ձերբակալվել էին 2009թ. նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու և հակակառավարական կոչեր հնչեցնելու մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին