Վրացական ընդդիմությունը իշխանության կողմնակիցներին մեղադրում է 10 ամսական Բարբարա Ռաֆալյանի մահվան համար
Վրաստանի արևելքում գտնվող Կախեթի տարածաշրջանի Կոլագի գյուղում մահացել է հայկական ծագումով 10 ամսական Բարբարա Ռաֆալյանը: Երեխայի անշնչացած դին հայտնաբերվել է գինու տակառում, որը ծածկված է եղել քարով:
«Apsny.ge» կայքի փոխանցմամբ, երեխայի մորաքույրն հանդիսանում է «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության համակարգողը: Նա արդեն մեղադրել է իշխանությունների կողմնակիցներին երեխային առևանգելու և սպանելու համար:
Նրա խոսքերով, նույն ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Սաակաշվիլիի կուսակցության ներկայացուցիչ Գերոգի Գվինիաշվիլիին ավելի վաղ սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին, պահանջելով ձայներ ապահովել իշխանությունների համար:
10 ամսական երեխային անհետացման մասին ոստիկանությանը ավելի վաղ հայտարարություն էր տրվել հարազատների կողից: Ձեռնարկված որոնողական գործողությունների արդյունքում երեխան հայտնաբերվել է առանձնատան նկուղում գտնվող տակառում:
Վրաստանի ՆԳ գերատեսչությունն իր ցավակցությունն է հայտնել մահացածի ընտանիքին: