Պարենի առաջին ինքնաթիռը Սիրիա կուղևորվի հոկտեմբերի 2-ին
«Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության միջոցով հավաքված 1500 արկղ պարենի առաջին ինքնաթիռը Սիրիա կուղևորվի հոկտեմբերի 2-ին։
Տարբեր կառույցների, անհատների ու գործարարների տրամադրած սննդամթերքները, ընդհանուր քաշով մոտ 15 տոննա, արդեն մի քանի օր է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և սկաուտական կազմակերպության երիտասարդները փաթեթավորում են արկղերում: Հազար արկղ արդեն պատրաստ է, որին այսօր երիտասարդները կավելացնեն ևս 500-ը:
Նախաձեռնության ֆեսյբուքյան էջից տեղեկանում ենք, որ առաջին ինքնաթիռը սննդամթերք կտեղափոխի, իսկ երկրորդում նաև դեղորայք կլինի:
Նշենք, որ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանն առաջինն օգնության ձեռք է մեկնել Արցախի կառավարությունը` տրամադրելով շուրջ 2 տոննա պարեն:
Առաջին արձագանքողների շարքում են եղել նաև «Գրանդ Հոլդինգ», «Աշտարակ կաթ», «Արտֆրուդ»-ը, «ԱՐԹԻՄԵԴ»-ը, «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»-ը և այլ ընկերություններ:
Հիշեցնենք, որ բացի բնամթերքից նախաձեռնությունը դրամական փոխանցումներ կատարելու համար «ԱռԷկսիմԲանկում» բացել է հաշվեհամար. ՀՀ դրամով փոխանցումների համար գործում է 011 57 62 03 00 և դոլարային փոխանցումների համար՝ 011 57 62 04 01 հաշվեհամարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները