Իրանի մշակույթի նախարար. Իրանահայերը հասարակության կողմից հատուկ հարգանքի են արժանանում
Իրանի ժողովուրդը հարգում է բոլոր կրոնների ներկայացուցիչներին. Իրանահայերը հասարակության կողմից հատուկ հարգանքի են արժանանում:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Սեյյեդ Մոհամմադ Հոսեյնին:
Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարը, նշելով, որ Իրանում գտնվող երեք հայկական պատմական եկեղեցիներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հույս է հայտնել, որ Երևանում գտնվող «Կապույտ մզկիթը» ևս կընդգրկվի այդ ցանկում:
Սփյուռքի նախարարը, անդրադառնալով Մեղրիում կառուցված հայ-իրանական բարեկամության հուշարձանին, նշել է, որ դա վկայում է, որ Հայաստանն ու Իրանն ունեն ջերմ և անկեղծ հարաբերություններ:
Հրանուշ Հակոբյանն շեշտել է, որ կրոնների երկխոսությունը նպաստում է, որպեսզի ազգերը՝ այդ թվում հայերն ու իրանցիները, կարողանան ավելի լավ ճանաչել միմյանց մշակույթները:
Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարի հետ ունեցած հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանն առաջարկել է հայ-իրանական պատմական հարաբերությունների վերաբերյալ համատեղ ֆիլմ նկարել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան