Տարոն Մարգարյան. Դպրոցը առևտրի վայր չէ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խսիտ վերահսկողություն իրականացնել դպրոցներում` բացառելու համար դրամահավաքության որևէ դեպք, այդ թվում «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» էլեկտրոնային կայքերի միջոցով կատարվող նվիրատվությունների դեպքում, որոնք կատարվում են միայն կամավոր սկզբունքով և պարտադիր բնույթ կրել դրանք չեն կարող:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանձնարարվել է նաև քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական բոլոր դպրոցներում բացառել տետրերի, ալբոմների, գրենական պիտույքների և նման այլ պարագաների վաճառքը:
«Դպրոցը առևտրի վայր չէ: Նմանատիպ երևույթի վերաբերյալ ահազանգի դեպքում կկիրառվեն համապատասխան բոլոր միջոցները և պատասխանատվության կենթարկվեն»,-նշել է քաղաքապետը:
Ըստ աղբյուրի, Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է առավել հետևողական լինել և ուշադրության կենտրոնում պահել թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքն ու բնակչության կողմից այդ հեռախոսահամարներին ստացվող ահազանգերին արձագանքման ընթացքը:
«Սպասարկման ոլորտի այն կառույցներում, որտեղ հստակ հայտարարել ենք, որ գործում է թեժ գծի հեռախոսահամար, պետք է ուսումնասիրել, թե ինչ ընթացք է տրվում քաղաքացիների հնչեցրած ահազանգերին: Բացի այդ, քայլեր ձեռնարկեք կարճ ժամանակում աշխատակազմի բոլոր սպասարկման գործառույթ իրականացնող վարչություններին առանձին թեժ գծի հեռախոսահամարներով ապահովելու ուղղությամբ և վերահսկեք, որպեսզի դրանցով ստացված ահազանգերին օպերատիվ լուծումներ տրվեն»,-նշել է քաղաքապետը:
Նախորդող հրապարակում`
Դպրոցներում պետք է բացառել տետրերի, օրագրերի վաճառքը. Աշոտյանի հանձնարարականն է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան