Ն. Փաշինյան. Վարդան Օսկանյան անունը այս միջնորդագրում պետք է փոխել Աղվան Հովսեփյան անունով
«Ես կարծում եմ, որ այս միջնորդագրում Վարդան Օսկանյան անունը պետք է փոխել Աղվան Հովսեփյան անունով, քանի որ ձեզ սպասարկող մեքենան պատկանում է ուրիշի, որ այդ ուրիշի մեքենայի վրա փակցվել են գլխավոր դատախազության պետհամարանիշներ, և փաստորեն կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք կարող են որակվել այս հոդվածով», -այսօր Ազգային ժողովում ՀՀ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկման ժամանակ Աղվան Հովսեփյանին ուղղված հարցն այսպես ձևակերպեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Աղվան Հովսեյանն ասաց, որ զանգվածային լրատվության միջոցներով երկար ժամանակ իր օգտագործած մեքենայի հետ կապված հարցը բարձրացվել է: «Դուք կարող եք կատարել ձեր քաղաքացիական պարտքը և այդ հարցը ներկայացնել դատաքննչական մարմիններին` քննության առարկա դարձնելու համար, և ես ցուցմունք կտամ», -նկատեց Հովսեփյանը:
Իր հերթին Փաշինյանն ասաց, որ ինքը կանի ամեն ինչ, որ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ արվի, որպեսզի չխոչընդոտի նախաքննական մարմնին:
Հիշեցնենք` «Սիվիլիթաս»-ի նախկին նախագահ Վարդան Օսկանյանի հետ կապված գործը հարուցվել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով:
Օսկանյանը յուրացրել է խոշոր դրամական միջոցներ. Գլխավոր դատախազի միջնորդագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները