Ռոսսել. «Իսպանական ֆուտբոլը փոփոխությունների կարիք ունի»
«Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսսելը հույս է հայտնել, որ իր թիմը ևս մի քանի տարի կշարունակի հաղթել, ինչպես նաև նշել է, որ իսպանական ակումբային ֆուտբոլը փոփոխությունների կարիք ունի:
«Թիմի հաղթանակների շարքը սովորաբար տևում է 3 տարի, իսկ այնուհետև անկում է նկատվում: Իսկ «Բարսելոնն» արդեն 4 տարի է` նման շրջանի մեջ է: Այս անգամ նույնպես լավ սկսեցինք մրցաշրջանը, այնպես որ, կփորձենք պահպանել հաղթանակների շարունակականությունը: Հուսյ ունեմ, որ թիմը կհաղթի 5, 6 և ավելի տարի:
Տիտո Վիլանովայի պայմանագիրն ուժի մեջ կլինի երկու տարի: Բայց ես շատ կուզեի, որ գործերը լավ ընթանային, և նա թիմը ղեկավարեր երկար տարիների ընթացքում:
Ինչ վերաբերում է հեռարձակման իրավունքներից ստացված եկամուտների տեղաբաշխմանը, ապա պետք է նշեմ, որ 2014-2015 թթ. մրցաշրջանի ավարտից հետո մենք պետք է վերանայենք այդ հարցը: Անհրաժեշտ է իսպանական ֆուտբոլն ավելի մրցունակ դարձնել: Ճիշտ չէ, որ հենց սկզբից չեմպիոնական կոչմանը հավակնում են միայն «Ռեալն» ու «Բարսելոնը»: Վատ չէր լինի Լա լիգայում թողնել 16 թիմի, իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակիցների թիվը, ընդհակառակը, ավելացնել` հասցնելով 64-ի»,- Ռոսսելի խոսքերը մեջբերել է «Sport»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա