Սերժ Թանգյանն ու Ատոմ Էգոյանն աջակցություն են հայտնում Վարդան Օսկանյանին
Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամներ Սերժ Թանգյանն ու Ատոմ Էգոյանը աջակցություն են հայտնել Վարդան Օսկանյանին:
«Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի:
2011թ. Ջոն Հանթսմանի հիմնադրամը Սիվիլիթասի մոջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին: Մինչդեռ պարոն Օսկանյանի դեմ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ նա 2012թ. քաղաքականություն վերադարձավ:
Սիվիլիթաս հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրել է պարոն Օսկանյանը, հրաշալի աշխատանք է կատարել Հայաստանում, իսկ երկրից դուրս՝ դիվանագիտական գործ Հայաստանի համար:
Այն չափազանց կարևոր է զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրի համար, որը պետք է վերջ դնի մամուլի, տնտեսության և պետական կառույցների նկատմամբ մենաշնորհին: Չափազանց կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ արտահայտել իրենց նախապատվություններն ու բողոքները՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դիտարկմամբ»,-ասված է Թանգյանի հայտարարության մեջ:
«Ես ճանաչում եմ Վարդան Օսկանյանին երկար տարիներ և համոզված եմ, որ նա փայլուն պետական գործիչ է, Հայաստանի բարգավաճման ու բարօրության նվիրյալ: Նա իրավամբ միջազգային հեղինակություն ունի՝ ունակ ստեղծելու կարևոր կապեր և բերելու ժողովրդավարական բարեփոխման թանկ գաղափարներ, ազատ մեդիա մի երկիր, որը դեռ չի թոթափել խորհրդային ժամանակաշրջանի ավելի քան յոթանասուն տարիների վերահսկողությունը:
Այս գիտակցումով ես առանց վարանելու ընդունեցի Սիվիլիթասի ստեղծման գործում ներգրավվելու պարոն Օսկանյանի առաջարկը: Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես է կարևոր այս կազմակերպությունը նպաստել բաց և հրապարակային բանավեճին մի երկրում, որն ինձ համար թանկ է և որով ես հպարտ եմ: Սա է պատճառը, որ ես այսքան ցնցված եմ և վրդովված ներկայիս մեղադրանքներից, որոնք առաջադրվել են պարոն Օսկանյանի դեմ: Վարդան Օսկանյանին հալածելը պախարակելի և քաղաքական դրդապատճառներ ունեցող արարք է, որը չափազանց վտանգավոր է երկրի առողջության համար»,-ասված է Էգոյանի հայտարարության մեջ:
Նա Հայաստանի գլխավոր դատախազին հորդորում է լրջորեն հաշվի առնել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և շինծու մեղադրանքներով դատապարտելու հետևանքները: «Այս գործողությանը մեծագույն մտահոգությամբ հետևում են բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են խոսքի ազատությամբ իրապես ժողովրդակավարական և ժամանակակից երկրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում