Արցախում ռոումինգում գտնվելիս` զանգահարեք տեղական սակագներով
Այսուհետև Արցախում ռոումինգում գտնվելիս` դեպի Հայաստանի Հանրապետություն զանգահարելիս զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 45 դրամ` նախկին 140 դրամի փոխարեն: Այս մասին տեղեկացնում են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մամուլի ծառայությունից:
Տեղական ուղղություններով զանգահարելիս ևս զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 45 դրամ` նախկին 80 դրամի փոխարեն:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները