«Դեպի Հայք»-ի անդամները եղել են Արցախում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից և Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև հարաբերությունների ամրապնդման գործում՝ այս աշխատանքը համարելով կարևոր ներհայկական կապերի խորացման տեսանկյունից:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է նաև երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի, անդրադարձել Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին: