Սամվել Ալեքսանյանը վարկեր ունի «փակվելու». նա վաճառքի է հանել իրեն պատկանող հողակտորների զգալի մասը
«Չորրորդ ինքնիշխանությունը գրել է. «Շրջանառվող լուրերի համաձայն, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վաճառքի է հանել տարիների ընթացքում ՀՀ-ում ձեռք բերած իր հողակտորների մի զգալի մասը: Բանն այն է, որ Ալեքսանյանի սրտով չեն հարկային դաշտի կողմից թելադրվող նոր խաղի կանոնները, որի դեպքում, ինչպես Ալեքսանյանի, այնպես էլ այլ գործարար-պատգամավորների կարծիքով իրենք «տակ» տված են աշխատելու:
Ավելին, Ալեքսանյանը, ըստ նույն լուրերի, բիզնես շրջանակներում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ հերթական անգամ սրտնեղել է այն առթիվ, որ ինքը հիմա լուրջ վարկեր ունի «փակվելու» ու հազիվ հասցնում է այդ վարկերից գոյացած տոկոսները մարել»: