Սպառողների ասոցիացիա.Պայթուցիկ նյութերի սերտիֆիկացումը պետք է սահմանին անել
Միջոցառումների ժամանակ օգտագործվող պայթուցիկ նյութերի շուկան պետք է մինչև այս տարվա դեկտեմբեր լրջապես կարգավորվի, որպեսզի չկրկնվեն նախորդ տարիների դժբախտ պատահարները: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ բանախոսի` մինչ օրս հստակեցված է միմիայն որոշ պայթուցիկ նյութերի օգտագործողների տարիքը և օգտագործման ժամանակը, սակայն համապատասխան որևէ սերտիֆիկացում չի կատարվում:
«Նման սերտիֆիկացում պետք է կատարվի հենց սահմանին, որպեսզի այն չտարածվի երկրում և անվերահսկելի դառնա: Ապրանքի հետ պետք է նշվեն արտադրողի, ներմուծողի, և սերտիֆիկատ տրամադրողի տվյալները», - նշեց Սպառողների ասոցիացիայի ղեկավարը:
Ըստ բանախոսի` հատուկ չափորոշիչներ պետք է կիրառվեն երեկոյան ժամերին` հրավառություն կազմակերպող օբյեկտների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա