Վրաստանի ԿԸՀ-ն հաշվել է ձայների 20,74 %-ը. առջևում ընդդիմությունն է 54,31% ձայներով
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով ձայների 20,74%-ի հաշվարկից հետո Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը առջևում է 54,31% ձայներով: Այս մասին գրում է «newsgeorgia.ru» կայքը, հղում անելով երկրի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալներին:
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստացել է ձայների 40,59%-ը:
Գեորգի Թարգամաձեի Քրիստոնմեա-դեմկրատական միությունը ստացել է ընտրողների քվեների 2,16%-ը: Մնացած կուսակցությունների արդյունքները չեն անցել 2 տոկոսի շեմը:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 61 տոկոս:
Հիշեցնենք, Վրաստանի Նոր գումարման խորհրդարանն ունենալու է 150 պատգամավոր` 73-ը մեծամասնական ընտրակարգով, 77-ը կուսակցական ցուցակներով: Խորհրդարանական ընտրություններում մասնակցել են երկու դաշինք և 14 կուսակցություն: 150 պատգամավորական մանդատի համար պայքարում են 2 805 թեկնածուներ: