Գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը «մարդ բռնել տվող» տղերք չեն
Երեկ ՀՀԿ գեներալիտետը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումը սկսելուց 10 րոպե անց լքեց ԱԺ նիստերի դահլիճը:
«Հրապարակի» տեղեկություններով, այդ միջնորդագիրը և Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը գեներալներ Մանվել Գրիգորյանի և Սեդրակ Սարոյանի սրտով չեն: Նրանք երեկ մտերմիկ շրջանակում նույնիսկ ասել են, որ կողմ չեն, որովհետև իրենք «մարդ բռնել տվող» տղերք չեն: Երեկ թերթի լրագրողը փորձել է ճշտել, թե նրանք ինչպես են քվեարկելու, սակայն երկուսն էլ` մեկը մյուսին հերթ չտալով, լրագրողին վստահեցրել են, թե դեռ պարզ չէ, կքննարկեն, որից հետո պարզ կդառնա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները