Մեսսի. «Ավելի լավ է լավ մարդ լինել, քան լավ ֆուտբոլիստ»
«Բարսելոնի» և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր հարցազրույցներից մեկում խոսել է մարդկային դրական որակների կարևորության մասին` գովելով իր թիմակիցներին և նշելով, թե որքան կարևոր են հաղթանակները «Ռեալի» հետ խաղերում:
«Անկեղծ ասած` ավելի շատ մտածում եմ լավ մարդ լինելու, քան աշխարհի լավագույն ֆուտբոլիստ համարվելու մասին: Հուսով եմ, որ երբ հեռանամ, մարդիկ կհիշեն ինձ` որպես լավ մարդու: Ինձ դուր է գալիս գոլեր խփել, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս այն, որ շատ ընկերներ ունեմ թիմում: Առանց ընկերների ես ոչինչ կլինեի, ոչնչի չէի հասնի` ոչ մրցանակների, ոչ կոչումների, ոչնչի…
Պարտվել չեմ սիրում, ուստի միշտ, երբ խաղադաշտ եմ մտնում, ամեն ինչ անում եմ, որպեսզի թիմը հաղթի: Գոլերն ինձ համար ինքնանպատակ չեն: Գլխավորը «Բարսելոնի» հաջողությունն է:
«Ռեալի՞» մասին: Ես հիշում եմ «Արքայական ակումբի» հետ բոլոր խաղերը, որոնցում մենք հաղթել ենք: «Ռեալը» ֆանտաստիկ թիմ է: Եվ նրա դեմ տոնած հաղթանակները ամենաքաղցրն են»,- Մեսսիի խոսքերը մեջբերել է «El Pais»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա