Պաշտպանի նախազգուշացումը համաքաղաքացիներին. Դուք կարող եք տուգանվել
Այսօր Մարդու Իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ, իրազեկելով քաղաքացիներին վարչական իրավախախտումների մասին օրենքում կատրված փոփոխության մասին:
«Հարգելի համաքաղաքացիներ,
Եթե դուք սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավելի ժամկետով գտնվում եք Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu և այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չեք պահում Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին, դուք կարող եք տուգանվել 3000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքը նշանակվում է այն ժամանակ, երբ դուք, գալով Հայաստան, ներկայանաք անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն և բացահայտվի ձեր կողմից 6 ամսից ավել արտերկրում գտվելու և այդ մասին չտեղեկացնելու փաստը։
Բացակայության մասին ժամանակին և պատշաճ կերպով տեղեկացնելու դեպքում դուք վարչական տույժի չեք ենթարկվի։ Այդ պատճառով ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով խորհուրդ ենք տալիս ժամանակին և պատշաճ կերպով կատարել օրենքի պահանջը։
Գրավոր տեղեկացնելու ձևի ընտրության հարցում որևէ սահմանափակում չկա. ցանկացած տեղեկացման ձև, որը կհամարվի գրավոր, ընդունելի է (այդ թվում` էլեկտրոնային հաղորդագրությունը)»,-ասված է ՄԻՊ նախազգուշացման մեջ:
Նախորդող հրապարակում`
Սա 8 տարի ուշացած սանկցիա է. Ոստիկանության պաշտոնյան` «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի փոփոխության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում