Թուրքիայում արտաշիրիմել են Թուրգութ Օզալի դին
Թուրքիայում արտաշիրիմման է ենթարկվել երկրի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի դին: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը` հղում անելով տեղական հեռուստաալիքներից մեկի հաղորդած տեղեկությունների վրա:
Նշենք, որ երկրի նախկին ղեկավարի մարմինը տեղափոխվել է Թուրքային դատաբժշկական հետաքննության ինստիտուտ, որտեղ և կկատարվի դիահերձումը:
Հիշեցնենք, Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալ մահացել է 1993թ, Անկարայի իր գրասենյակում, ենթադրաբար սրտի կաթվածից: Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարի մահվան հանգամանքները մինչ օրս մի շարք կասկածներ են հարուցում: Օզալի հարազատները և մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ բազմից հայտարար էն, որ անմիջապես Ադրբեջան կատարած այցից հետո վրա հասած մահվան պատճառ կարող է հանդիսանալ թունավորումը:
Անկարայի դատախազությանը իր հերթին մահվան իրական պատճառները պարզելու նպատակով հետքննություն է սկսել: Մի շարք փորձագետների կարծիքով, անդրշիրիմումը որևէ արդյունքի չի հանգեցնի:
Հատկանշական է այն փաստը, որ 65-ամյա Օզալը երբևէ առողջական խնդիրներ չի ունեցել: Կասկածներն էլ ավելի է խորացրել այն իրողությունը, որ մինչ օրս բացակայում են նախագահի արյան զննման արդյունքները, և բազմաթիվ հակասություններ կան նրա մահվան վերաբերյալ բժշկական եզրակացության մեջ: