«Դարձնենք մեր քաղաքն ավելի լավը ապրելու համար». CityBugs.am-ն արդեն գործարկվել է (Տեսանյութ, լուսանկարներ)
Նախօրեին տեղի է ունեցել CityBugs.am կայքի շնորհանդեսը: Կայքը պատրաստել է X-TECH ընկերությունը: Այդ մասին հայտնել է CityBugs.am-ի մամուլի ծառայությունը:
Ընկերության տնօրեն Արման Աթոյանը միջոցառմանը նշել է, որ կայքը պատրաստվել է 6 ամսվա ընթացքում և նախատեսված է ոչ միայն բողոքների, այլ նաև առաջարկներ համար:
Կայքն ունի քարտեզ, որի միջոցով կարելի է հայտնել կոնկրետ հասցեով խնդիրների մասին և կատարել լուծման առաջարկներ:
Առանձնացված են տրանսպորտի, քաղաքաշինության, առողջապահության, կոմունալ տնտեսության, աղբահանության, բնապահպանության, մշակույթի, կրթության, շինարարության և բարեկարգման և այլ բաժիններ` բողոքներն ու առաջարկները դասակարգելու համար:
Աթոյանը հայտնել է, որ որ մոտ ժամանակներս պարզ կդառնա` արդյոք քաղաքապետարանը կհամագործակցի կայքի հետ` բողոքներն ու առաջարկները դիտարկելու և դրանց լուծում տալու հարցում:
Կայքը նախատեսված է բոլոր տեսակի բրաուզերների համար, իսկ մինչև տարեվերջ կստեղծվեն Mobile հավելվածներ iOS, Android պլատֆորմների համար: Աթոյանը հավելել է, որ ընկերությունը մտադիր է նմանատիպ կայքեր ստեղծել այլ քաղաքների համար` gyumri.citybugs.am, vanadzor.citybugs.am, abovyan.citybugs.am և այլն: Ավելի հեռահար ծրագրերում նախատեսվում է ինտեգրել արտասահմանյան քաղաքները:
Կայքի պատրաստման գործընկերներն են «Եվրասիա» հիմնադրամը, USAID-ն, Internews-ն ու «Այբ» դպրոցը:Կայքի կարգախոսն է՝ «Դարձնենք մեր քաղաքն ավելի լավը ապրելու համար»: