Մայր Աթոռի դպրոցականներին համակարգիչներ են նվիրել
Այսօր «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO համակարգիչներ է բաժանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին և ուսուցիչներին, որով Հայաստանում մեկնարկեց արգենտինահայ բարերար Էդուարդո Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրը: Այս մասին հայտնում է Մայ Աթոռի տեղեկատվական համակարգը
Ըստ աղբյուրի` միջոցառումը բացվել է «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանի երախտագիտության խոսքով: Այնուհետև ներկաներին շնորհավորանքի խոսք է ուղղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը` անդրադառնալով ծրագրի կարևորությանը աշակերտների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը ծրագրի կազմակերպիչներին է փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպել կրթական գործընթացը ժամանակի պահանջներին համահունչ` թույլ տալով աշակերտներին զարգացնել համակարգչային գիտելիքները և այդ ճանապարհով լինել առավել տեղեկացված:
Ծրագրի մեկնարկի առիթով աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին շնորհավորել է նաև «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը` հույս հայտնելով, որ բաշխված համակարգիչները կնպաստեն ուսման մակարդակի բարձրացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա