«Հայաստանի գույները»՝ մեկ հարկի տակ
Այսօր «Art World Gallery» ցուցասրահում կբացվի «Հայաստանի գույներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ցուցահանդեսի կազմակերպիչները:
Ցուցադրությունը մեկ հարկի տակ է հավաքել արվեստի գործեր, որոնք ներկայացնելու են հայաստանյան ներկապնակի բոլոր նրբերանգները: Ըստ կազմակերպիչների, հայ քանդակագործների ու նկարիչների կողմից ստեղծված ինքնատիպ այս աշխատանքներում յուրաքանչյուրը կգտնի Հայաստանի իր մասնիկը, բույրը, հնչյունն ու գույները…
Ցուցահանդեսին մասնակցում են Խաչատուր Աբրահամյանը, Գագիկ Բադալյանը, Հրանտ Միրզոյանը, Արմեն Խոջոյանը, Արամայիս Մխիթարյանը, Անիտա Առաքելյանը, Աշոտ Ավագյանը, Սամվել Մարտիրոսյանը, Լուսինե Հովհաննիսյանը (Սուլո), Դավիթ Դավթյանը, Նունե Թումանյանը, Գարեգին Դավթյանը, Աշոտ Բաղդասարյանը, Կարեն Բաղդասարյանը, Գևորգ Հարությունյանը, Վահագն Թադևոսյանը: