Փորձագետ. Բաքուն շանտաժի է դիմում
Բաքուն թույլ չի տա Արցախի օդանավակայանի «անօրինական գործարկումը». Այս հետությունն է արել «Թուրան» գործակալությունը Ադրբեջանի պաշտպանության նախարար Էլդար Սաբիրօղլու հայտարարությունից:
Panorama.am-ի հարցին, թե ինչը կարող է դիտվել որպես «անօրինական գործարկում», ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը պատասխանեց. «Արցախի օդանավակայանը պաշտոնապես հավաստագիր է ստացել, ինչը երկու բանի մասին է վկայում. միջազգային չափանիշներին օդանավակայանի համապատասխան լինելը և օդանավերի ընդունում-ուղարկում սկսելու իրավունք: Այդ տեսանկյունից, միջազգային նորմերին հղում անելը լրիվ անհասկանալի է»:
Փորձագետը հավաստեց, որ ԼՂՀ ՊԲ ուժերը վերահսկում են իրավիճակը, և մեծ ցանկության դեպքում էլ Ադրբեջանը չի կարող որևէ վնաս հասցնել Ստեփանակերտի օդանավակայանին, «էլ չեմ ասում ուղևորատար օդանավերին»:
«Ադրեջանի անօգուտ ու անհասկանալի քայլերը միայն ու միայն իր դեմ են աշխատելու. ԼՂՀ-ին ուղղված ցանկացած ագրեսիա չի ներվելու»,- գնահատեց նա` Բաքվի սպառնալիքներում շանտաժի տարրեր նկատելով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան