Կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագծի քննարկումը
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը»:
Սա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացվելիք եզրակացության նախագծից հատված է, որը պատրաստել է կառավարությունը «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ դրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասի» օրինագծի վերաբերյալ:
Նախագծի քննարկումը ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Եզրակացության նախագիծը տեղադրված է կառավարության պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ` սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Խմբակցության մամուլի ծառայությունից պարզաբանել էին, որ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են