Սկանդալ՝ Հ1-ում. Մանկական Եվրատեսիլին Հայաստանի մասնակցությունը հարցականի տակ է
Ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի մեր ներկայացուցչի անունը, դա 5 տղաներից կազմված «Compass band» խումբն է:
Երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ Հայաստանից մեկնողի հարցը հարցականի տակ է: Թերթի աղբյուրը հայտնել է, որ մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբն ինչ-որ խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես` կեղծվել է մասնակիցների տարիքը և այլն, ինչը կարող է մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու հիմք հանդիսանալ: Այժմ Հանրային հեռուստաընկերությունում կրքերը շիկացած են, և հայտնի չէ, թե սկանդալն ինչով կվերջանա: