Իրանի ԱԳ նախարար. Իսրայելն իր 200 միջուկային ռումբերով ԱՄՆ-ի համար գլխացավանք է դարձել
Իսրայելն իր 200 միջուկային ռումբերով ԱՄՆ-ի համար գլխացավանք է դարձել:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդում վերլուծաբանների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի առնչությամբ Իսրայելի հնչեցրած մտահոգություններին, նշել է. «Իսրայելը չանդամակցելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրին, դարձել է տարածաշրջանի անկայունության հիմնական աղբյուրն ու ԱՄՆ-ի՝ մերձավորարևելյան քաղաքականության գլխացավանքը»:
Ալի Աքբար Սալեհին հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սիրիայի խնդրին, շեշտել է, որ սիրիական ճգնաժամի լուծման ճանապարհը քաղաքական բանակցությունները, այրունահեղության դադարեցումը, ծայրահեղական խմբավորումներին զենք տրամադրելու գործընթացը կանխելը, արտաքին միջամտության բացառումն ու իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն սկսելը պետք է լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում