Իրանական կայք. Պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավին ծնվել է մի քաղաքում, որը ժամանակին Իրանի մաս է կազմել
Պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավին ծնվել է մի քաղաքում, որը ժամանակին Իրանի մաս է կազմել:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը նշում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները Նիզամի Գյանջավիի մասին թողարկված նյութերում վերջինիս ներկայացնում են որպես ադրբեջանական գրող:
«Օրերս Ադրբեջանում Նիզամի Գյանջավիին նվիրված մեծարման երեկոյի ժամանակ ոչ մի բառ չի խոսվել Գյանջավիի՝ պարսկալեզու բանաստեղծ լինելու մասին: Միջոցառման ընթացքում միայն շեշտվել է, որ Նիզամի Գյանջավին ծնվել է Գյանջա քաղաքում: Կազմակերպիչները նաև չեն նշել այն փաստը, որ 870 տարի առաջ, երբ ծնվեց Նիզամի Գյանջավին, իր ծննդավայր Գյանջան Իրանի մաս էր կազմում»,-նշում է իրանական աղբյուրը:
Հավելենք, որ վերջերս ԻԻՀ մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել էր. «Առկա փաստները վկայում են, որ Նիզամի Գյանջևին իրանցի բանաստեղծ է, դա ապացուցելու կարիք չկա, ուղղակի որևէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայելուչ չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել»:
ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Ադաբին էլ «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում՝ նշել էր, որ իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին:
Իսկ ավելի վաղ, իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ ադրբեջանցի պատմաբան Սիրիուս Հաշեմովն, այդ առնչությամբ՝ նշել էր, որ Ադրբեջանը 1918 թվին ստեղծվել է իրանական Արան և Շիրվան տարածքներում, և այն ժամանակ, երբ Նիզամի Գյանջևին գրում էր իր «Խամսե»-ն , վերոնշյալ տարածքներն իրանական են եղել, հետևաբար 800 տարի առաջ այդ այդ շրջաններում ստեղծագործած Գյանջավին չի կարող ադրբեջանական համարվել:
Նախորդող տեղեկատվություն՝
«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»
Իրանական կայք. Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ կեղծում է պատմությունը
Իրանցի փորձագետ. Ադրբեջանը ստեղծման օրվանից կեղծել է պատմությունը, իրականացրել` հակաիրանական քարոզչություն
Իրանական կայք. Ադրբեջանն իր երիտասարդներին կեղծ և խեղաթյուրված պատմություն է ներկայացնում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան