Ովքե՞ր են Օսկանյանին հանձնելուն դեմ է քվեարկած 6 հոգին
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին իրավապահներին հանձնելու որոշմանը կողմ է քվեարկել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը։ Այս լուրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Սեդրակյանը. «Ես կողմ եմ քվեարկել։ Եվ դա եղել է իմ որոշումը»,- նշել է վերջինս:
Թերթը գրում է. «Իհարկե, դրանում որևէ արտառոց բան չկա։ «Բայց ուշագրավն այն է, որ երբ պարզվեց՝ Օսկանյանին հանձնելուն դեմ է քվեարկել 6 հոգի, շատ ՀՀԿ-ականներ մտածում էին, թե նրանցից մեկն էլ Սեդրակյանն է։ Իսկ այդպես մտածելու պատճառն էլ այն էր, որ այս պատգամավորը համարվում է «գողական օրենքները հարգող», «ճշտին նվիրված» անձնավորություն, որի սկզբունքների մեջ չի մտնում այս կամ այն մարդուն իրավապահներին հանձնելը։ Այնինչ Սեդրակյանն անձամբ է որոշել իր գործընկերներին հանձնել իրավապահներին»: