Փաշինյանն սպասում է, որ վարչապետին «բերման ենթարկեն» ԱԺ
Այսօր Ազգային ժողովում 2011 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպես հիմնական զեկուցող, ներկայացնելուց հետո լքեց ԱԺ նիստերի դահլիճը: Հերթագրված պատգամավորների հարցերին սակայն, պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը:
Երբ հարց տալու հերթը հասավ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, վերջինը հարցով դիմեց ԱԺ նախագահությանը. «Ո՞ւր է վարչապետը, ես նրան հարց ունեմ տալու: Ինչպե՞ս կարող է նա գնալ, երբ ԱԺ կանոնակարգ օրենքով պատգամավորները պետք է նրան հարցերով դիմեն ներկայացնելուց հետ: Գուցե նրան բերման ենթարկեք, որ հարցեր տանք»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վարչապետը դահլիճում չէ, իսկ Փաշինյանն էլ առաջարկեց սպասել, մինչև վարչապետը կգա և միայն այդ ժամանակ ինքը իր հարցը կուղղի կառավարության ղեկավարին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չառարկեց:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա