Վարչապետ. Գազի գնի հարցը բացարձակապես կապված չէ նախագահական ընտրությունների հետ
Այս պահին Հայաստանի էներգետիկայի նախարարությունը բանակցությունների մեջ է ռուսական կողմի հետ և դրանք ավարտվելուն պես հարցը կներկայացվի հանրությանը, ամեն ինչ կլինի թափանցիկ: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` գազի գնի հնարավոր բարձրացման մասին հարցին:
Հաջորդող հարցին, թե այսինքն վարչապետը չի՞ կարող հերքել, որ նախագահական ընտրություններից հետո գազի գինը թանկանալու է, վարչապետը պատասխանեց.
«Ռուսական դաշնության կողմից կան սահմանված խաղի կանոններ` գազի գները որոշվում են բանաձևով, որը ենթադրում է, որ շուկայական կոնյուկտւորայից ելնելով այն կարող է իջնել կամ բարձրանալ: Այս պահին բանակցություններն ընթանում են և դրանք կապված չեն նախագահական ընտրությունների հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա