Լեգենդար ԱԲԲԱ-ն թանգարան կունենա
Ստոկհոլմում 2013 թվականի գարնանը կբացվի ԱԲԲԱ խմբին նվիրված թանգարան, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրեսսը: Խմբի անդամ Բյորն Ուլվեուսի խոսքով, թանգարանը կդառնա շվեդական երաժշտությանը նվիրված փառքի սրահի մասերից մեկը: Թանգարանում կներկայացվեն ԱԲԲԱ-ի անդամների անձնական իրերը, բեմական հագուստները և երաժշտական գործիքները: 2009-ից 2011-ին ԱԲԲԱ-ի թանգարանը շրջագայել է Եվրոպայով ու Ավստրալիայով: Բյորն Ուլվեուսն ասել է, որ թանգարանի բացումը նախատեսված է 2013-ի ապրիլ-մայիսին, նա հուսով է տեսնել խմբի բոլոր անդամներին:
Շվեդական ԱԲԲԱ քառյակը, որ ստեղծվել էր 1970 թվականին և կոչվում էր անդամների անունների առաջին տառերով, գոյություն է ունեցել մինչև 1982 թվականը:1973-ին լույս է տեսել խմբի առաջին ալբոմը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում