ԿԳՆ-ում այսօր հանդիսավոր արարողություն էր (լուսանկարներ)
Այսօր կրթության և գիտության նախարարությունում Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողություն էր:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանրապետության մի խումբ անվանի մանկավարժների և կրթության ոլորտի աշխատողների պարգևներ է հանձնել:
Վաղը Ա. Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Ուսուցչի օրվան նվիրված հանդիսություն, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական այրեր, մանկավարժներ:
Հանդիսության ընթացքում կպարգևատրվեն «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները:
Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ, հանրապետության դպրոցների մի խումբ ուսուցիչներ և ոլորտի առաջատար մասնագետներ արժանացել են Ազգային ժողովի պատվո մեդալների, ԱԺ պատվոգրերի ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերիԱյսօր պարգևները մանկավարժներին խորհրդարանում հանդիսավորությամբ հանձնել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Հավատացեք, որ ինձ համար ուսուցիչների հետ հանդիպումները ոգևորող ու հուսադրող են, որովհետև դուք հասարակության այն ներկայացուցիչներն եք, ովքեր սերտորեն են առնչվում մեր երկրի վաղվա օրվան, որը ստեղծվում է այսօր` յուրաքանչյուրիս ներդրումով: Իսկ ուսուցիչն այդ գործընթացի ուղղակի և անուղղակի մասնակիցն է ոչ միայն որպես գիտելիք տվող, այլև որպես հոգեբան, որպես ծնող: Մեր երեխաների կրթության դժվարին գործը ձեզ վստահելով ` ձեզանից խնդրում ենք պահանջելու նման և պահանջում խնդրելու պես, որովհետև ձեզ համարում ենք հարազատ մարդ, ընտանիքի բարեկամ, ով երբեմն ծնողից ավելի շատ է մասնակցում նրա զավակի դաստիարակությանն ու աշխարհայացքի ձևավորմանը»,- նշել է ԱԺ նախագահը:
Նա շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նվիրվածության, հավատարմության, իսկապես քաղաքացիական կեցվածքի համար, այն համբերության ու խոր ըմբռնումի համար, որ դրսևորում են պետության այսօրվա հնարավորությունների և դրանցից բխող` ձեր աշխատանքին տրվող դեռևս ոչ այնքան շոշափելի գնահատականի համար:
\
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա