Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը
Այսօր առավոտյան ժամը 09:05-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հոկտեմբերի 1-ին Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա իրականացվող վերականգնողական աշխատանքների պատճառով:
Այս մասին հայտեցին «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 06:20-ից Հայաստան բնական գազի մատակարարումը երեք օրով դադարեցնելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա