Տարածաշրջան 19:14 04/10/2012

Новая газета. Վրացի ընտրողն արեց այն, ինչ չկարողացավ անել Պուտինը՝ կործանեց Վրաստանի ապագան

«Նովայա գազետա» պարբերականը տպագրել է Յուլիա Լատինինայի հոդվածը, որում հեղինակը անդրադարձել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ վերլուծելով իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ու նրանց առաջնորդների քաղաքականությունը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Ռուսական զինվորականությունը, որը Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ զորավարժություններ էր նախաձեռնել, որոնք իրենց մասշտաբներով գերազանցում էին ռուս-վրացական պատերազմից առաջ անցկացված զորավարժություններին, կարիք չունեն օգնության գնալու վրացական ընդդիմությանը, իսկ վրացական ընդդիմությունը ստիպված չի լինի ազատության պաշտպան Պուտինից օժանդակություն խնդրել՝ ընդդեմ արյունալի բռնապետ Սաակաշվիլու:

Վրացական ժողովուրդը ինքնուրույն հաղթանակ բերեց ընդդիմությանը և արեց այն, ինչը չէր հասցրել անել Պուտինը:
Վրաստանը կրկին Ռուսաստանին դաս տվեց և շատ սպառիչ պատասխանեց հետևյալ հարցին. համադրելի՞ են արդյոք աղքատ երկրում ժողովրդավարությունը և ընդհանուր ընտրական իրավունքը պետության ու տնտեսության արմատական բարեփոխումների հետ:

Ինը տարի առաջ, 2003թ.-ին, Թբիլիսիում չկար լույս, ջեռուցում և լուսաֆորներ: Ինը տարի առաջ Թբիլիսիում անհնար էր գտնել մարդու, որին և որի հարազատներին, ընկերոջը կամ ծանոթին չէին թալանել, գողացել ավտոմեքենան: Տասը տարի առաջ Սվանեթիում, էլէկտրական հոսանքագծերի հարևանությամբ ապրում էր մի հրաշալի սվանեթական ընտանիք, որը, երբ փողը չէր բավականացնում, ուղղակի վերցնում էր ինքնաձիգը և սկսում կրակել հոսանքալարերի վրա, որից հետո նախագահ Շևարդնաձեն գումար հատկացնելու հատուկ հրամանագիր ստորագրեց, որպեսզի այդ ընտանիքը դադարեցնի կրակել հոսանքալարերի վրա: Տասը տարի առաջ Վրաստանում գոյություն ունեին կես դյուժին ուժային գերատեսչություններ՝ ներառյալ Աբխազիայի աքսորյալ ոստիկանությունը, և նրանք բոլորը զբաղված էին մարդկանց առևանգմամբ և թմրանյութերի առևտրով, իսկ ՆԳՆ ղեկավարը գնում էր օդանավակայան՝ ճանապարհելու օրենքով գողերին:

Ներկայումս Վրաստանում հանցագործությունների մակարդակը ամենացածրն է աշխարհում: Այժմ Վրաստանում ոստիկանության հանդեպ վստահության աստիճանը ամենաբարձրերից է աշխարհում: Այսօր այն հարցին պատասխանելիս, թե «Անվտանգ զգո՞ւմ եք Ձեզ գիշերը փողոցում», Վրաստանը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում:

Հրեշավոր մաֆիոզային կործանվող պետությունից, ուր պետության առաջին դեմքերն էին օրենքով գողերը և կոռումպացված միլիարդատերերը, որոնք Ռուսաստանում իրենց գումարները վաստակում էին այն միջոցներով, որոնցով վաստակում էին Ռուսաստանում 90-ական թթ.-ի սկզբներին, երբ պետությունը չէր աշխատում, իսկ եթե աշխատում էր, ապա միայն նրա համար, որ իր ներկայացուցիչը կարողանա անպատիժ կրակել, սպանել և թալանել, Վրաստանը վերածվել է աշխարհի լավագույն պետություններից մեկը պետական ենթակառուցվածքների թափանցիկության մակարդակով:

Եվ ահա պարզվեց, որ վրացի ընտրողի համար դա ոչինչ չի նշանակում: Վրացի ընտրողների կեսից ավելին, կամ ծայրահեղ դեպքում մոտ կեսը, իրենց ձայնը տվեցին ընդդիմությանը, որը, առանց թաքցնելու, ներկայացնում է նույն օրենքով գողերին (ինչեր կարող է միայն արժենալ Ֆրանսիայում պարոն Հաինդրավի մեկ հանդիպումը տասնյակ օրենքով գողերի հետ), 90-ականների այդ նույն բոլոր ռուս-վրացական միլիարդատերերին և Շևարդնաձեի ժամանակների ողջ նույն ավազակային-չինովնիկական դասին, որոնք համախմբվել են զարմանալի մանկական անուն ունեցող «Վրացական երազանք» կուսակցության շուրջը:

«Երազանք». հասկանո՞ւմ եք: Վրացական երազանքը պարկելն է բազմոցին և այն, որ նվիրեն քեզ լվացքի մեքենա: Ավելի լավ կլինի՝ բնակարան: Իսկ շատ ավելի լավ, որ նվիրեն ինքնաթիռ: Միայն թե, իհարկե, դա չէ վրացական երազանքը. դա լյումպենի երազանք է:
Վրացական էքսպերիմենտը, մեծ հաշվով, ավարտված է: Այնքան էլ կարևոր չէ, ով կհաղթի հաջորդ՝ նախագահական ընտրություններում: Եթե հաղթի իշխող կուսակցությունը, ապա իշխանությունը պահպանելու նպատակով կգնա սոցիալական զիջումների՝ վատնելով ոչ մեծ վրացական բյուջեն ոչ թե թափանցիկ պետական ենթակառուցվածքների ստեղծման, այլ կերակրելու պետությունից կախում ունեցողներին, իսկ եթե հաղթի Իվանիշվիլին, ապա կլինի նույնը, միայն թե կրկնակի ծավալով:
Որքան շատ փող կտրամադրվի պետությունից կախում ունեցողներին կերակրելու համար, այնքան ավելի քիչ կլինի ընտրողի աշխատելու ցանկությունը: Որքան ընտրողը ավելի շատ մտածի, որ նրան պարտական են, այնքան ավելի շատ կլինեն այդ ամենը բաշխող չինովնիկները: Որքան շատ լինեն չինովնիկներ, որոնք բաշխում են դա, այնքան շատ կլինի կոռուպցիան: Որքան շատ լինի կոռուպցիան, այնքան մեծ կլինի չինովնիկներից կախված մարդկանց դասը:

Մարդկանց հենց այդ դասի գոյությունն է հանդիսանում առանցքային խնդիրը, որոնք տապալեցին բարեփոխումները ինչպես ելցինյան Ռուսաստանում, այնպես էլ ազատ Վրաստանում:

Բարեփոխումներում, ինչպես և պատերազմում, բոլոր քայլերը շատ հստակ են, սակայն յուրաքանչյուր հստակ քայլ շատ դժվար է անել: Վրացական հասարակությունը ընդհանուր առմամբ շահել է Սահակաշվիլու բարեփոխումներից, սակայն հասարակության ամենահզոր շերտերն ու ամենահարուստ շահերի խմբերը (օրենքով գողեր, կոռումպացված չինովնիկներ, թբիլիսյան մտավորականություն) պարտվեցին: Պետության թափանցիկությունը և խաղի հավասար կանոնները թույլ չէին տալիս Սահակաշվիլուն իր շուրջը ստեղծել հաճախորդների խումբ, որոնք պարտական են նրան ամեն ինչով (ինչպես ռուսական ուժայինները՝ Պուտինին) և որոնք կխորամանկեն, կստեն, կբռնանան, կսկսեն լվանալ ուղեղները, կանեն ինչ պատահի, միայն թե ապացուցեն, որ հենց միայն այդ առաջնորդն ու կուսակցությունն են ամենալավը բոլոր առաջնորդներից ու կուսակցություններից:
Հենց պետության թափանցիկության շնորհիվ Սահակաշվիլին ստիպված էր ազատվել նաև իր նախկին աջակիցներից, որոնք պետությունը որպես միջոց էին համարում իրենց գրպանները լցնելու համար, և այդ աջակիցները անցան ընդդիմության շարքերը ու սկսեցին խոսել սատանան գիտի, թե ինչ: Հենց պետության թափանցիկության շնորհիվ Սահակաշվիլինի վիճեց Կրեմլի հետ, որը պետությունը համարում էր միջոց գրպանները լցնելու համար, իսկ Վրաստանին համարում էր ապստամբած գավառ:

Ինչպե՞ս էր Պուտինը խոսել Սահակաշվիլու հետ առաջին հանդիպման ժամանակ. «Դուք ունեք պետանվտանգության հիանալի նախարար՝ Հաբուրձանիան: Պաշտոնանկ մի արեք նրան»: Հաբուրձանիան, բնականաբար, պաշտոնանկ արվեց: Ոչ թե ի հեճուկս Պուտինի, այլ այն պատճառով, որ թափանցիկ պետությունում գողն ու օտարերկրյա գործակալը չի կարող լինել պետանվտանգության ղեկավարի պաշտոնում:

Կարելի է ութ տարիների ընթացքում կառուցել թափանցիկ պետություն, սակայն չի կարելի ութ տարիների ընթացքում ստեղծել անգիտակից ամբոխ, որն առաջնորդ (вожд) է ուզում:

Վրացի ընտրողն արեց այն, ինչ չկարողացավ անել Պուտինը՝ կործանեց Վրաստանի ապագան: Ընդհանուր ընտրական իրավունքը և պետության ու տնտեսության արմատական բարեփոխումներն աղքատ երկրում անհամատեղելի են: Կամ էլ շատ վատ համատեղելի են: Հույս ունեմ, որ եթե Նավալնին գա իշխանության, ապա դասեր կքաղի այդ ամենից»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}