Հրանուշ Հակոբյան. Սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է 32 հայ
Սիրիական հակամարտության ողջ ընթացքում զոհվել է 32 հայ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով, զոհվածներից 7 զինվոր են եղել, 5-ը` կին, 26-ը` տղամարդ և մեկ երեխա: Հայերը զոհվել են Դամասկոսում, Դեր-Զորում, Կամիշլիում, Մուսում, բայց ամենաշատը` 19 մարդ զոհվել է Հալեպում:
Որոշ պատգամավորներ պատրաստակամություն են հայտնել իրենց աշխատավարձի մի մասը տրամադրել սիրիահայերի օգնության համար ստեղծված հիմնադրամին: Սփյուռքի նախարարն իր հերթին նկատեց, որ սիրիահայերին մեծ օգնություն է ցուցաբերել Դաշնակցությունը:
Նախարարի խոսքով, Սիրիայում այժմ էլ վիճակը ծանր է, հարյուրավոր զոհեր են եղել վերջին շրջանում, սակայն հայ նոր զոհեր չկան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են