Կակա. «Մոուրինյոն սկսել է ավելի հաճախ վստահել ինձ»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական գոհ է այն խաղից, որը ցուցադրում է իր թիմը վերջին շրջանում:
«Շաբաթը հաջող էր մեզ համար: Մենք լավ էինք դիտվում «Դեպորտիվոյի» հետ խաղում, իսկ «Այաքսի» հետ մրցավեճն ավարտվեց մեզ համար ցանկալի հաշվով: Մենք այն խմբի առաջատարն ենք, որն ամենաբարդն է համարվում Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում: Այժմ կարող ենք կենտրոնանալ «կլասիկոյի» վրա, քանի որ դա ևս շատ կարևոր հանդիպում է մեզ համար:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ճիշտ ճանապարհով եմ շարժվում: Այս խաղում ապացուցեցի, որ իմ աշխատանքը պտուղներ է տալիս: Գլխավոր մարզիչն ինձ ավելի հաճախ է սկսել վստահել, և հենց դրան էի ես սպասում: Աստիճանաբար իրերն այնպես են դասավորվում, ինչպես ես էի ցանկանում»,- նշել է բրազիլացին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա