Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում իրականացվելու են մի շարք միջոցառումներ
Հաջորդ տարի լրանում է սումգայիթյան ջարդերի 25 տարին: Այդ կապակցությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակական կապերի կենտրոնը «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում նախատեսել է մի շարք միջոցառումներ: Այս մասին ասուլիսում ասաց նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում նկարահանված «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմը նախատեսում են թարգմանել նաև այլ լեզուներով, մասնավորապես թուրքերեն, իսպաներեն, ինչպես նաև հրատարակել ու վերահրատարակել Սումգայիթի ու Բաքվի ջարդերի մասին գրքեր:
Մ. Գրիգորյանն ասաց, որ հրատարակվելու է Սամվել Շահմուրադյանի «Սումգայիթի ողբերությունը» ականատեսների վկայություններով հավաքածուի երկրորդ հատորը, որի առաջին հատորը լույս է տեսել 1989 թ.:
Նախորդող նորություն` Սումգայիթ. անպատիժ ցեղասպանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան