Ս. Մինասյան. Սաակաշվիլիի կեցվածքը մեծացրել է նրա հեղինակությունը
«Այն, որ Միխեյիլ Սաակաշվիլին չկարողացավ օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսը, դա կապված էր նաև վարչապետ Վանո Մերաբիշվիլիի կողմից որոշ չափով չեզոք կեցվածք ընդունելու հետ: Վերջին շրջանում նա բավականին հեռացել է այդ կոմպանիայից»,- այսօր անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խրհրդարանական ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Բանախոսը նաև նշեց, որ չնայած ընտրություններում ընդդիմության տարած հաղթանակին, Սաակաշվիլին բավական ժամանակ ունի իշխելու համար և կարծիք հայտնեց, որ նա «այս ընթացքում կփորձի սաբոտաժի ենթարկել կառավարության աշխատանքը և ցույց տալ, որ ինքը այս քաղաքական պայքարում դեռ ամեն ինչ չի հանձնել և ամեն ինչ չի կորցրել»:
Քաղաքագետը կարևորեց նաև այն հանգամանքը, որ նախագահ Սաակաշվիլիի կեցվածքը` կապված ընտրությունների հետ, բավական մեծացրել է նրա հեղինակությունը:
Ա. Մինասյանը նշեց, որ Ջավախքում ևս հնարավոր է տեղի ունենան փոփոխություններ` կապված իշխանությունների` ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության հետ: «Այն ուժերը, որոնք գալիս են իշխանության, ունեն մի քիչ այլ պատկերացումներ և կարծում են, որ Վրաստանի երկարաժամկետ շահերից ելնելով ու շրջաններում ավելի վերահսկելի, ավելի լավ իրավիճակ ունենալու վերաբերյալ էֆեկտիվ կլինի իրական ինտեգրումը, որն անպայման չէ, որ պետք է տեղի ունենա բռի միջոցներով»,- հավելեց նա:
Անդրադառնալով Վրաստանում օտարերկրյա ներդրումներին, բանախոսը կարծիք հայտնեց, որ տնտեսական վերաբաժանում կլինի. «Իշխանության են գալիս ավելի պրագմատիկ քաղաքական գործիչներ ու ես կարծում եմ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նրանք ավելի բալանսավորված տնտեսական քաղաքականություն կվարեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները