Կարեն Կարապետյանի բարեկամն ազատվել է աշխատանքից
«168 ժամ»-ի տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը, ով նախկինում ղեկավարում էր «Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը», իսկ հետո` գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ն:
«Բանն այն է, որ Ի. Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի բարեկամն է և համարվում էր «ՀայՌուսգազարդում» վերջինիս առանցքային կադրերից մեկը: Ընկերության նոր փոխտնօրեն է նշանակվել այժմյան տնօրեն Վարդան Հարությունյանի մտերիմներից մեկը` Գարեգին Առաքելյանը»,-գրել է թերթը: