Վարկանիշ. Լավագույն բուհերն ԱՄՆ-ում են
Բրիտանական «Times Higher Education» պարբերականը «Thomson Reuters» գործակալության հետ համատեղ կազմել է լավագույն բուհերի 2012-2013թթ. համատեղ ամենամյա վարկանիշը, որը հրապարակվում է 2004թ-ից։
Վարկանիշը կազմելիս հիմք են ընդունվել օգտակար նորարար աշխատությունների ցուցանիշները, օտարերկրյա մասնագետների և ուսանողների ներգրավման մակարդակը, գիտական աստիճան ունեցող դասախոսների, պատրաստվող գիտական կադրերի թվաքանակը, ինչպես նաև բուհի հրապարակումներից մեջբերումների ընդհանուր քանակն ու հեղինակությունը:
Այս ցանկի լավագույն տասնյակում բացառապես ամերիկյան և բրիտանական բուհեր են։ Վարկանշային ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Կալիֆորնիայի տեխնիկական ինստիտուտը։ Հարվարդի համալսարանը, որ վերջին տարիներին գլխավորում էր ցուցակը, հայտնվել է չորրորդ տեղում։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Սթենֆորդը, երրորդը՝ Օքսֆորդը։ Հինգերորդ հորիզոնականում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։
Լավագույն բուհերի տասնյակում են նաև Մասաչուսեթսի, Փրինսթոնի, Քեմբրիջի, Չիկագոյի համալսարանները, ինչպես նաև Լոնդոնի թագավորական քոլեջը:
Եվրոպական լավագույն բուհերի տասնյակը գլխավորում է բրիտանական Օքսֆորդի համալսարանը: Եվրոպական տասնյակում գերակշռողը հենց բրիտանական բուհերն են: Տասնյակում ընդգրկվել են նաև շվեյցարական երկու բուհ, ինչպես նաև Շվեդիայի Կարոլինայի համալսարանը: Եվրոպական լավագույն տասնյակը եզրափակում է Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանը (Գերմանիա):
Ռուսաստանից լավագույն ներկայացուցիչ է համարվել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը՝ 216-րդ տեղը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա