Հասարակություն 10:10 05/10/2012

Հաշմանդամին զրկել են խմբից. «Հենա, աշխատում ես, ուրեմն հաշմանդամ չես»

Հեղինակ` Լիա Խոջոյան

19-ամյա Ալիկ Ավագյանին հաշմանդամության խմբից զրկել են անցած տարի. մանկուց հաշմանդամ Ալիկը մինչև 18 տարեկանը թոշակ է ստացել` ձախ գլխուղեղի կիստան է պատճառը, սակայն չափահաս տարիքում պետությունը հրաժարվեց նրան հետագայում ևս աջակցել ու, փաստացի, հրաժարվեց ընդունել, որ երիտասարդը հաշմանդամ է: Իսկ պատճառը աբսուրդային` հանձնաժողովում բժիշկը, տեսնելով Ալիկի ձեռքի ափի մեջ կոշտուկ, ասել է, թե` «հենա, աշխատում ես, ուրեմն դու հաշմանդամ չես»: Բացի այս, նրա խոսքով,  ասել են նաև, թե` «ջանիդ նայողը չի ասի, որ հաշմանդամ ես», թեև բոլոր փաստաթղթերը, բժշկական էպիկրիզներն ու նաև ապացույցներ, որ մինչև 18 տարեկանը նա թոշակ է ստացել այդ պահին եղել են այդ անհեթեթությունը ու գործի հետ կապ չունեցողը արտաբերողի դիմաց:

Ու այդպես էլ Ալիկն ապրում է. Հայաստանում որևէ մեկը երաշխիք չի տալիս, որ վիրահատություն անեն, իսկ Գերմանիա մեկնելու համար անհրաժեշտ գումարը չկա.

«Չգիտեմ, եթե փաստաթղթերը իրենց բավարար չեն, որ ես նման հիվանդություն ունեմ, էլ ինչ անե՞մ»,- հուսահատված պատմեց Ալիկը, ում հիվանդությունը երբեմն ծանր ընթացք է ստանում` ուժեղ գլխապտույտներ ու գլխացավ, միայն պատերից բռնվելով քայլելու հնարավորություն և այլն:

Հարց` ի՞նչ կապ ունի հաշմանդամության խումբն ու թոշակը առկա կոշտուկների կամ թեկուզև այն հանգամանքի հետ, որ դիմողը գուցեև աշխատում է (թեև Ալիկը իրականում չի աշխատում): Թե՞ կառույցը, ուր դիմում են հաշմանդամության խումբ ստանալու համար ձեռքի հետ նաև գործազրկության նպաստ է մարդկանց նշանակում:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը Panorama.am-ի հետ զրույցում աբսուրդ անվանեց այն, որ հանձնաժողովի մասնագետները Ալիկին հաշմանդամության խմբից ու նաև թոշակից զրկել են զուտ այն պատճառով, թե վերջինիս ձեռքում կոշտուկ է եղել.

«Դա աննորմալ երևույթ է, ավելին` դա աբսուրդ է, քանի որ ձեռքի կոշտուկի, աշխատելու համար չէ, որ քաղաքացին ստանում է հաշմանդամության խումբ, այլ այն տալիս են հիվանդության հետ կապված: Եվ ի վերջո, եթե մարդն աշխատել է, դա դեռ չի նշանակում, որ նա հաշմանդամ չի»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Ծանոթանալով Ալիկի գործին էլ` ասաց, որ նման բողոքներ իրենք ստանում են, բայց այս պարագայում միակ բանը, որ կարող է անել Ալիկը կամ նույն խնդրի հետ առնչված ցանկացած քաղաքացի դատական ատյաններում բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի (ԲՍՓՀ) որոշումը  բողոքարկելն է` դեպքից հետո վեց ամսվա ընթացքում.

«Դա կառավարության օրենք է, իրավական ակտ է. այլ ճանապարհ չկա և միայն դատարան դիմելով կարող է ԲՍՓՀ-ի որոշումը չեղյալ հայտարարվել»,- նշեց Ա.Կեսոյանը:

Քանի որ Ալիկին հաշմանդամության խումբ ստանալու իրավունքից բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովը զրկել է անցյալ տարի, ապա այս տարի նա ևս կարող է, և մեր զրուցակից պաշտոնյան ևս այդ մասին ասաց, հիվանդության էպիկրիզով ու մնացած անհրաժեշտ փաստաթղթերով դարձյալ դիմել ԲՍՓՀ.

«Կրկնում եմ` եթե մարդ իր տանը գործիքով գործ է արել կամ թեկուզ աշխատում է դա հիմք չէ, որ նրան զրկեն հաշմանդամության խմբից»,- ևս մեկ անգամ կրկնեց վարչության պետը:

Ի դեպ, հարցի կոնտեքստում նա նաև տեղեկացրեց, որ նախարարությունը այժմ աշխատում է մի օրենսդրական նախաձեռնության վրա և որը կառաջարկվի կառավարությանը, որպեսզի հաշմանդամության խումբը տրվի ոչ միայն համապատասխան հաստատության միանձնյա որոշմամբ, այլև դրա հավանություն տա նաև նախարարությունը` իրավասու լինելով և բեկանել որոշումը, և հաստատել այն: Բայց սա, իհարկե, ժամանակատար գործընթաց է:

Նշենք, որ օրենքով 18 տարեկան դառնալուն պես մանկուց հաշմանդամ կատեգորիան փոխվում է, և անձը տարին մեկ պետք է հետազոտություն անցնի հաշմանդամության խումբ ու ըստ այդմ նաև թոշակ ստանալու համար և ութ տարի անց արդեն նա ստանում է ցմահ հաշմանդամի կատեգորիա:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}