«ԴիջիԹեք-2012». Պոլիտեխնիկի ուսանողները ներկայացնում են ջրի ալիքից էներգիա ստանալու սարքավորումը
Երևանում այսօր մեկնարկած «ԴիջիԹեք-2012» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցում են նաև Երևանի Պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողները, ովքեր ներկայացնում էին ջրի ալիքից այլընտրանքային էներգիա ստանալու նոր տեխնոլոգիան:
Չորրորդ կուրսում սովորող Գևորգ Գաբոյանը, ներկայացնելով տեխնոլոգիան, նշեց, որ պատրաստել են ալիքի գեներատոր, որը հնարավորություն է տալիս ծովերի, օվկիանոսների վրա ալիքներից ստանալ այլընտրանքային էներգիա:
«Բնական վիճակում կարելի է, միայն գեներատորներ կառուցելով, ստանալ հոսանք»,- ասաց նա:
Գ.Գաբոյանի հաշվարկով, տեսականորեն հնարավոր է Աևանա լճի տասը տոկոսն օգտագործելով 1կմ շառավղով բնակավայրերում ապահովել էլեկտրաէներգիա:
ԵՊՃՀ ուսանողը վստահ է, որ ապագան այլընտրանքային էնեգետիկայինն է, որը բնությունը չի աղտոտում և ապահովում է անհրաժեշտ էներգիայով:
Նշենք, որ այսօր ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ՀՀ նախագահը:
Ցուցահանդեսին մասնակցում են հայկական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան 120 կազմակերպություններ` անցած տարվա 113-ի փոխարեն: Մասնակից ռուսական ընկերություններից են «Laser ITC»-ին` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, և «Ուրարտու Սիսթեմս»-ը, որի գործունեության հիմնական ուղղվածություններն են փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին