Էրդողան. Թուրքիան մտադիր չէ պատերազմ սկսել Սիրիայի դեմ
Թուրքիան չի ծրագրում պատերազմ սանձազերծել հարևան Սիրիայի նկատմամբ: Այս մասին հինգշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: փոխանցում է «Իտար-Տասս» գործակալությունը:
«Մենք մտադրություն չունենք պատերազմ սանձազերծել: Սակայն ոչ մեկ թող չփորձի չարաշահել մեր համբերությունը», - ասել է Թուրքիայի կառավարության ղեկավարը:
Անդարդառնալով հոկտեմբերի 3-ին սիրիական զինված ուժերի կողմից թուրքական տարածքի ռմբակոծման միջադեպին, որի արդյունքում քաղաքացիական զոհեր էին արձանագրվել, Էրդողանն ասել է.
«Դա առաջին հարձակումը չէ: Ավելի վաղ նմանօրինակ 7 հարձակում է տեղի ունեցել, սակայն զոհեր չէին արձանագրվել, և մենք համբերություն ցուցաբերեցինք: Այս անգամ, Աքչաքալում տեղի ունեցածը մենք չենք կարող դիտարկել որպես շարքային», - հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, նախօրեին Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստի ժամանակ հավանության էր արժանացրել կառավարության ներկայացրած հայտը, որի համաձայն Թուրքիայի զինված ուժերը թույլտվություն են ստանում միջսահմանային ռազմական օպերացիա իրականացնելու, այդ թվում Սիրիայի, նկատմամբ:
Նախորդիվ`
ՄԱԿ-ի Անվտնագության խորհուրդը դատապարտել Թուրքիայի ուղղությամբ արձակված հրետանային կրակը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները