Գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ մահափո՞րձ է ծրագրվում
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ գործարար Փայլակ Հայրապետյանն իրենց թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե իր ունեցվածքին խաբեությամբ տիրացած Աշոտ Սուքիասյանը մահափորձ է ծրագրում իր դեմ:
«Ես 100 տոկոսանոց ինֆորմացիա ունեմ Ռուսաստանից, որ էդ Աշոտը մահափորձ ա պլանավորում իմ դեմ, որը, ըստ նրա պլանի, պետք է իրականացվի Հայաստանում: Աշոտ Սուքիասյանի այդ պլանների մասին արդեն տեղեկացրել է գործով զբաղվող քննիչին, որը, առանձնապես ուշադրություն չի դարձրել մահափորձի մասին իր տրամադրած տեղեկության»,-ասել է Հայրապետյանը: Ի դեպ, լուրը ստանալուց հետո Հայրապետյանը զանգահարել և խոսել է Աշոտ Սուքիասյանը հետ, որը, Հայրապետյանի խոսքերով, ամբողջությամբ հերքել է մահափորձի մասին տեղեկությունները`ասելով` թե, «ինքն այդքան կեղտոտ չէ, որ այդպիսի քայլի գնա»: