«Հայկական ժամանակ». Ո՞ւր է Նեմեցը
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այժմ զբաղված է ֆուտբոլի ֆեդերացիայի և իր բիզնեսներով: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է Հայրապետյանի` ԱԺ-ում մնացած մերձավոր ընկերը:
Թերթի թղթակցի հարցին` հնարավո՞ր է, որ Հայրապետյանը ՀՀ-ից հեռանա, ընկերը բացառող պատասխան է տվել, նաև բացառել է, որ նա առաջիկայում պաշտոն կստանա: «Եվ այնուամենայնիվ, Հայրապետյանը մոտ ժամանակներս ստիպված կլինի մի քիչ շեղվել ՀՖՖ-ի և իր բիզնեսի գործերից: Նա պետք է աշխատի, որպեսզի Ավան համայնքն ընդգրկող երբեմնի իր` թիվ 1 ԸՏ-ից պատգամավոր դառնա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին` Ռոբերտ Սարգսյանը: Վերջինիս թեկնածությունը երեկ պաշտոնապես հաստատվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում»,-գրել է թերթը: