Վարդան Ղուկասյանի որդու փնտրտուքները շարունակվում են
Երեկ`առավոտից, Գյումրիում լուրեր էին պտտվում, թե նախորդ օրը` կեսօրին, իրավապահ մարմինները բերման են ենթարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանին: Շրջանառվող լուրերի հավաստիությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զանգահարել է ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վարդան Դանիելյանին, ով ի պատասխան ասել է. «Ոչ, նման բան չի եղել: Եթե Սպարտակին բերման ենթարկենք, հայտարարություն կտարածենք ու բոլորը կիմանան»: Առայժմ նա փնտրվում է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին `ժամը 22.30-ի սահմաններում, Ս. Ղուկասյանն ու իր ընկերները վիճաբանել էին Գյումրու ավագանում անդամության թեկնածու Էդգար Մկրտչյանի և նրա ընկերների հետ քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու համար, որը ընթացքում հնչել էին կրակոցներ, Հիմա, Սպարտակը, ինչպես ասել էր հայրը, գնացել է «արջ բռնելու»: