«Ժողովուրդ». Մի քանի բուժհաստատություններում խախտումներ և չարաշահումներ են հայտնաբերվել
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` պետական գնումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի քանի բուժհաստատություններ մի շարք խախտումներ և չարաշահումներ են թույլ տվել:
Օրինախախտների թվում է նաև Նորագավիթի պոլիկլինիկան, որը մրցույթ չի հայտարարել դեղերի ձեռքբերման համար, այսինքն` դա իրականացվել է օրենքի խախտումներով: Բուժհաստատությունները մի շարք դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ գործարքներ են կնքել, ինչի արդյունքում պետական միջոցների անարդյունավետ օգտագործում է եղել:
Ըստ ամենայնի, հենց այսօր կհրապարակվեն մյուս բուժհաստատությունների անունները, որոնք ևս խախտումներ ու չարաշահումներ են թույլ տվել: