ԵԽԽՎ`Սաֆարովի հարցի քննարկում. Նորվեգիայի ներկայացուցիչը խոսում է հակամարտությունը լուծելու ԵԽԽՎ պատրաստակամության մասին
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում նախօրեին ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի հարցի քննարկման ընթացքում Նորվեգիայի ներկայացուցիչ Կարին Վոլդշետը (Karen Woldseth) հայտարարել է հակամարտությունը լուծելու ԵԽԽՎ պատրաստակամության մասին: Այս մասին Ստրասբուրգից փոխանցում է «Panorama.am»-ի թղթակիցը:
«Մենք ակտիվ աշխատանք ենք տանում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Վեհաժողովում չկա որևէ ներկայացուցիչ, ով չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանի և Հայաստնի միջև ընթացիկ հակամարտությունը չկարգավորվի: Այդ իսկ պատճառով, պետք է նշեմ, որ հենց վեհաժողովն է այն հարթակը, որտեղ երկու պետությունների ներկայացուցիչները հանդիպում են: Եվ մենք չենք կաշկանդվում բարդ հարցերը քննարկելուց: Անպատժելիությունը պետք է մտահոգի մեզ և դրա դեմ ենք մենք պայքարելու: Շատ կարևոր է, որպեսզի բոլոր երկրները մտածեն, թե ինչպես իրենց գործողությունները կընկալվի այլ պետությունների կողմից», - ասել է նորվեգացի խորհրդականը:
Կարին Վոլդշետը եվրոպացի դիվանագեների անունից ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կայացման կարևորությունը, ինչն էլ, ըստ նրա, հնարավոր կդարձնի կողմերի մերձեցումը:
Հիշեցնենք, 2004 թ-ին ադրբեջանցի մարդասպան Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին քնած ժամանակ կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հունգարական արդարադատության կողմից դատապարտել ցմահ ազատազրկման: 2012թ-ին Հունգարիան արտահանձնեց նրան Ադրբեջան, որտեղ այդ երկրի նախագահը նրան ներում շնորհեց ու ազատ արձակեց:
Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական շփումների դադարեցման մասին:
Սաֆարովի արտահաձնումն ու ազատ արձակումը դատապարտել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Պետքարտուղարությունը, Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ գերատեսչությունները, ԵԽ-ն, ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ:
Սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանը Սաֆարովի գործով բանաձև է ընդունել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները