ԵԽԽՎ`Սաֆարովի հարցի քննարկում. Իսպանացի խորհրդարանականները խիստ դատապարտում են Ադրբեջանին
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում նախօրեին ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի հարցի քննարկման ընթացքում իրենց կարծիքն են հայտնել Իսպանիայի ներկայացուցիչները: Այս մասին Ստրասբուրգից փոխանցում է «Panorama.am»-ի թղթակիցը:
Պեդրո Ագրամունտը (Р. Agramunt), մասնավորապես, հայտարարել է. «Ես լիովին դատապարտում եմ Ադրբեջանի գործողությունները: Հուսով եմ, հանձնաժողովը կօժանդակի մեզ պարզել այն ամենն, ինչ տեղի է ունեցել»:
Իր հերթին, Դիազ Տեհերան (Diaz Тejera) նշել է. «Ուղղակի սառը քրտինք է պատում, երբ մտածում ես այդ հանցագործության մասին: Այս հարցում մենք պետք է հանդես գանք բացարձակ դատապարտանքի դիրքերից: Այդ գործողությանը ոչ մի արդարացում չի կարող լինել: Ոչ մի հանգամանք չի կարող պատասխանատվությունը հանել մարդու վրայից նման ցածր արարքի համար: Ակնհայտ է օրենքի չարաշահման փաստը: Երբ նորմատիվ ակտը կիրառվում է նման կերպ, անհրաժեշտ է մատծել՝ ինչպես դա կանխել: Ոչ մի երաշխիք չկա, որ նման դեպք այլևս չի կրկնվի: Պետք է մտածենք, թե ինչպես է հնարավոր իրավական տեսակետից կանխել ապագայում նման միջադեպերը»:
Հիշեցնենք, 2004 թ-ին ադրբեջանցի մարդասպան Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին քնած ժամանակ կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հունգարական արդարադատության կողմից դատապարտել ցմահ ազատազրկման: 2012թ-ին Հունգարիան արտահանձնեց նրան Ադրբեջան, որտեղ այդ երկրի նախագահը նրան ներում շնորհեց ու ազատ արձակեց:
Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական շփումների դադարեցման մասին:
Սաֆարովի արտահաձնումն ու ազատ արձակումը դատապարտել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Պետքարտուղարությունը, Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ գերատեսչությունները, ԵԽ-ն, ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ:
Սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանը Սաֆարովի գործով բանաձև է ընդունել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները